ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

Հարգելի հաճախորդ, մուտք գործելով AGMOBILE.am կայք (այսուհետ նաև՝ Կայք) և կատարելով Կայքում տեղադրված որևէ ապրանքի գնում կամ ներբեռնելով Կայքում տեղադրված ցանկացած բովանդակություն՝ ամբողջական կամ դրա մի մասը, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և ընդունում/հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները ու կանոնները (այսուհետ նաև՝ Պայմաններ), ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից վաճառքի այլ պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից իրականացվող վաճառքի գնորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, Հաշիվ բացելը և/կամ Կայքի միջոցով Ապրանք գնելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ/ԱՌԱՐԿԱՆ

1.1. «ՄԱՄՄ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն կամ Վաճառող), որը գործում է ՀՀ օրենսդրության և Ընկերության կանոնադրության հիման վրա, իր Կայքի և Կայքում նշված խանութ֊սրահների միջոցով իրականացնում է համապատասխան ապրանքների (այսուհետ՝ Ապրանք) վաճառք Պայմանների 1.2. կետում նշված անձանց, որի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն պայմաններով։

1.2. Ընկերության կողմից Ապրանքը կարող է վաճառվել 18 տարին լրացած յուրաքանչյուր ֆիզիկական անձի (այսուհետ նաև՝ Գնորդ կամ Պատվիրատու), ովքեր Կայքի միջոցով կիրականացնեն Պայմանների 2.4. կետում նշված պատվերի գրանցում և/կամ վճարում Ապրանքը գնելու համար։

1.3. Պայմանները Պատվիրատուի կողմից կարող է ընդունվել և դրանց համաձայնություն տալ հետևյալ եղանակներից մեկով․

1.3.1. Ապրանքը գնելու համար Կայքի միջոցով պատվեր գրանցելու ժամանակ՝ սեղմելով «Կարդացել եմ և համաձայն եմ Վեբ կայքի պայմաններին» կոճակը, համաձայնվելով Պայմաններով ու Գրանցված պատվերով սահմանված Պայմաններին և ընդունելով դրանք։

1.3.2. Ապրանքը գնելու համար Ընկերության բանկային հաշվին վճարում կատարելու միջոցով։

1.4. Պայմանների 1.3.1. և 1.3.2. կետերում նշված գործողությունները Պատվիրատուի կողմից կատարելը համարվում է պայմանագիրը կնքելու առաջարկի ընդունում (ակցեպտ), և այդ պահից գրանցված պատվերը համարվում է համապատասխան Պատվիրատուի (Ձեր) և Ընկերության միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևով կնքված պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանների 2.4. կետում նշված վճարումը Պատվիրատուի կողմից ամբողջությամբ կատարելու պահից, եթե Պայմանագիրը կնքվել է Պայմանների 1.3.1. կետով նախատեսված եղանակով։

1.5. Պայմանների անբաժանելի մասն են կազմում նաև Կայքում հրապարակված վճարման և առաքման պայմանները, գումարի վերադարձի ու գաղտնիության քաղաքականությունները, հատուկ/թեժ առաջարկները (ակցիաները, զեղչերը), Ապրանքի տեսակները, դրանց նկարագրությունը և արժեքը, որոնք, ինչպես նաև Պայմանների մյուս դրույթները, Ընկերությունն իրավուն ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել։ Դուք պարտավորվում եք ինքնուրույն դրանց հետ ծանոթանալ՝ յուրաքանչյուր անգամ Կայք այցելելուց առաջ։ Դրանց փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

1.6. Պատվեր գրանցելու դեպքում Ձեր անձը նույնականացնելու համար Ընկերությունը կարող է Ձեզնից պահանջել որոշակի անձնական տվյալներ (անուն, ազգանուն, կազմակերպության անվանում (իրավաբանական անձ հանդիսացող Պատվիրատուի դեպքում), երկիր, հասցե, փոստային ինդեքս, հեռախոս, էլ․ փոստի հասցե) և/կամ վճարման համար անհրաժեշտ բանկային քարտի համապատասխան տեղեկություններ։ Դուք պարտավոր եք ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն։

1.7. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի չեղարկել Պայմանագիրը/Գրանցված պատվերը և հրաժարվել Ապրանքը վաճառելուց, եթե 10 օրվա ընթացքում չեք կատարել կամ մասնակի եք կատարել Ապրանքի համար վճարումը (այդ թվում՝ կանխավճարային վճարումը), և/կամ Ձեր ներկայացրած փաստաթղթերում և/կամ տվյալներում առկա են սխալներ, ոչ ճիշտ տվյալներ կամ կեղծիքներ։

1.8. Ապրանքը կարող է վաճառվել և հանձնվել ստացողին, եթե Ապրանքի համար գումարը վճարվել է Ընկերության բանկային հաշվին կամ կանխիկ ձևով՝ առաքիչին։ Առաքիչ կարող է հանդիասանալ Ընկերության հետ համագործակցող, սակայն առանձին հարկատու հանդիսացող ֆիզիակական կամ իրավաբանական անձը կամ Ընկերության աշխատողը։

1.9. Եթե Ձեզ մոտ որևէ հարց է ծագել Պայմանների, Պայմանագրի և պայմանագրային այլ դրույթների հետ կապված, ապա կարող եք դիմել +374֊41֊20-80-70 հեռախոսահամարով և/կամ Կայքի «Կապ» բաժնով ուղարկել հաղորդագրություն։

1.10. Ընկերությունն էլ․ նամակներին և հաղորդագրություններին պատասխանում է դրանք ստանալու պահից 24-ից 48 ժամվա ընթացքում։

1.11. Կայքի միջոցով պատվեր գրանցելիս «Կարդացել եմ և համաձայն եմ Վեբ կայքի պայմաններին» կոճակը սեղմելովէ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք Պայմաններում, Պայմանագրում և Կայքում սահմանված այլ դրույթներին, սահմանափակումներին, ամբողջովին գիտակցում և հասկանում եք Պայմաններով և Պայմանագրով նախատեսված բոլոր կետերի իմաստն ու նշանակությունը, անվերապահորեն համաձայն եք դրանց հետ, և Պայմանագիրն արտահայտում է Ձեր իրական կամքը՝ Կողմերի համար ստեղծելով Պայմանագրում և Պայմաններում նշված իրավական հետևանքները (համապատասխան իրավունքներ ու պարտականություններ, պատասխանատվության միջոցներ)։

1.12. Որևէ անձի կողմից Կայքի բովանդակության արտատպության դեպքում հղումը agmobile.am֊ին պարտադիր է: Կայքում տեղադրված տվյալները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Արգելվում է Կայքում տեղադրված տվյալների վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Ընկերության գրավոր թույլտվությունը:

1.13. Պայմանները հրապարակվում են Կայքում, և Պատվիրատուի կողմից ընդունվում է միայն դրանց ամբողջությամբ միանալով: Պայմաններով կարգավորում են Ընկերության կողմից Ապրանքի վաճառքի ընդհանուր կարգն ու պայմանները, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վճարման, առաքման, գումարի վերադարձման ու Պայմանագրի/Գրանցված պատվերի չեղարկման կարգը, Կողմերի պատասխանատվությունն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար և վեճերի լուծման կարգը:

2. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

2.1. Կայք – Ընկերությանը պատկանող կայք, որը համացանցում գտնվում է agmobile.am դոմեյն անվան տակ, իր բոլոր էջերով, ենթադոմեններով, ինչպես նաև ծրագրային ապահովմամբ, որի օգնությամբ ապահովվում է Ընկերության մասին տեղեկատվության արտացոլումը, Պատվերի գրանցման հնարավորությունը և Ապրանքի համար վճարում կատարելը։

2.2. Ապրանք ֊ Ընկերության կողմից խանութ֊սրահներում կամ Կայքի միջոցով վաճառվող համապատասխան ապրանքներ, որոնց հիմնական տեսակները, նկարագրությունը/ծավալները, տեխնիկական հնարավորությունները, համապատասխան փաթեթներն ու արժեքը (գնացուցակը) կարող են հրապարակվել Կայքում։ Սույն կետում թվարկված տեղեկատվությունը Ընկերության կողմից կարող է Կայքում միակողմանի փոփոխվել։

2.3. Ապրանքի արժեք –Ընկերության կողմից վաճառվող Ապրանքի համար սահմանված արժեք, որը կարող է նշված լինել նաև Կայքում։

2.4. Գրանցված պատվեր ֊ Կաքում Պատվիրատուի կողմից համապատասխան Ապրանքի ընտրություն և դրա հաստատում՝ էլ․ եղանակով կնքելով Պայմանների 1.4. կետում նշված Պայմանագիրը կամ հեռախոսազանգով պատվերի գրանցում, որից հետո Պատվիրատուի կողմից կատարվում է վճարում Գրանցված պատվերում նշված գումարի չափով։ Գրանցված պատվերում նշվում են նաև Ապրանքի անվանումը, նկարագրությունը, քանակը, առաքման հարմար ժամանակը, ճշգրիտ հասցեն և այլ անհրաժեշտ տեղեկություններ։

2.5. Պայմանագիր ֊ Պատվիրատուի կողմից Գրանցված պատվեր՝ համապատասխան Ապրանքը գնելու վերաբերյալ առանձին պայմաններով, նկարագրությամբ, արժեքով, ներառյալ՝ Պայմանները։

2.6. Հաշիվ ֊ agmobile.am դոմենի վրա գործող Կայքի փակ գոտի, որը Պատվիրատուի անձնական էջն է (տիրույթը), որտեղ մուտք գործելու համար Պատվիրատուն նախ պետք է գրանցվի, իսկ այնուհետև պետք է լրացնի մուտքանունն ու գաղտնաբառը։ Այս էջի միջոցով Պատվիրատուն հնարավորություն ունի դիտելու Ընկերության հատուկ/թեժ առաջարկները, իր ընտրած Ապրանքը, իր կողմից լրացված տվյալները և այլն։ Երեք տարի անընդմեջ նշված էջ մուտք չգործելու դեպքում այն կփակվի, ինչպես նաև կջնջվեն կատարված պատվերները։

2.7. Գաղտնաբառ ֊ Հաշիվ մուտք գործելու համար Պատվիրատուի կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Պատվիրատուին նույնականացնելու համար:

2.8. Պատվիրատու կամ Գնորդ կամ Դուք ֊ ցանկացած Գնորդ, ով Ապրանք գնելու համար Ընկերության բանկային հաշվին կատարել է վճարում կամ Վեբ կայքի միջոցով գրանցել է պատվեր՝ ընտրելով համապատասխան Ապրանքը՝ էլ․ եղանակով համաձայնություն տալով Պայմանագրին և կատարելով Պայմանների 2.4. կետում նշված վճարումը։

2.9. Կողմ ֊ Պատվիրատուն կամ Ընկերությունն առանձին հիշատակման ժամանակ։

2.10. Կողմեր ֊ Ընկերությունը և Պատվիրատուն համատեղ հիշատակման ժամանակ։

2.11. Ծանուցում – էլ․ փոստի կամ Հաշվի կամ էլ․ հաղորդակցության այլ միջոցների գործածմամբ Պատվիրատուին ուղարկված հաղորդագրություն։

2.12. Ընկերության աշխատանքային օրեր և ժամեր ֊ երկուշաբթիից շաբաթ բացառությամբ Պայմանների 3.6. կետով նախատեսված ոչ աշխատանքային օրերի, Երևանի ժամանակով ժամը 10.00-ից 20.00֊ն։

2.13. Վճարային համակարգ – վճարային կազմակերպություն, վճարային համակարգի մասնակիցներ և Կայքի միջոցով գրանցված պատվերների համար վճարման միջոցները Ընկերության բանկային հաշվին փոխանցելիս նրանց միջև ծագող հարաբերությունների ամբողջությունը։

2.14. Երաշխիքային ժամկետ ֊ Կայքում կամ Պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում Վաճառողը պատասխանատվություն է կրում Ապրանքի որակի համար։ Երաշխիքային ժամկետն սկսվում է Ապրանքը Գնորդին հանձնելու պահից։

3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել (գույք) Ապրանք, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել այդ Ապրանքը և դրա համար վճարել Պայմաններով սահմանված կարգով ու չափով։ Գնորդը դառնում է Ապրանքի սեփականատեր Ապրանքի համար վճարելու պահից։

3.2. Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձինք։

3.3. «Հայփոստ» ՓԲԸ֊ի կամ փոխադրող ընկերության միջոցով Ապրանքը առաքելու դեպքում Ընկերության՝ Ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված Ապրանքը Գնորդին հասցնելու համար փոխադրողին կամ կապի կազմակերպությանը հանձնելու պահին։ Տվյալ դեպքում Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը անցնում է Գնորդին։

3.4. Կողմերը պարտավորվում են միմյանց առևտրային, բանկային և/կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը և/կամ սույն կետում նշված գաղտնիք համարվող տեղեկատվությունը, և/կամ Ապրանքը գնելիս Կողմերի ստացած կամ իմացած տեղեկատվությունը, այդ թվում՝ բոլոր ծածկագրերն ու գաղնագրերը, խստորեն պահպանել, որևէ կերպ չօգտագործել, բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ չհրապարակել և չտարածել, երրորդ անձին կամ անձանց հայտնի չդարձնել, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակի կամ անուղղակի չընձեռել, այն է՝ չթույլատրել, խոչընդոտել կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով դրանք հնարավոր չդարձնել, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Պայմանների սույն կետի պահանջը գործում է անժամկետ, այդ թվում՝ Պայմանագրի գործողությունը դադարելուց հետո։

3.5. Պայմանագրում և Պայմաններում նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկն իրականացվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 24.06.2001 թ․) համաձայն։

3.6. Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճիշտ և հավաստի ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվությունը:

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Ընկերությունը պարտավոր է․

4.1.1. Պայմաններով սահմանված ժամկետում Գնորդին հանձնել Պատվերին համապատասխան պատշաճ որակի, քանակի և տեսքի Ապրանք։

4.1.2. Ապրանքը հանձնելու հետ միաժամանակ Գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր, շահագործման վերաբերյալ հրահանգ և այլն), որոնք նախատեսված են օրենքով, այլ իրավական ակտերով կամ Պայմանագրով, եթե այլ բան նախատեսված չէ Պատվերում:

4.1.3. Ապրանքը հանձնել Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում։

4.1.4. Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ Ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը:

4.1.5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դուրս գրել հաշիվ ապրանքագիր և/կամ տպել ՀԴՄ կտրոն։

4.1.6. Գնորդին հանձնել Պատվերում կոմպլեկտայնության մասին պայմաններին համապատասխանող ապրանք:

4.2 Ընկերությունն իրավունք ունի․

4.2.1 Գրանցված պատվերով նախատեսված Ապրանքը Գնորդի սեփականությանը հանձնելուց առաջ կամ հետո ստանալ Ապրանքի համար նախատեսված գումարը՝ Պայմաններով սահմանված կարգով։

4.2.2. Պատվիրատուից պահանջել Պատվերը գրանցելիս տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Պատվերի կատարման համար։

4.2.3. Միակողմանի չեղարկել Պատվերը կամ երկարաձգել դրա կատարման ժամկետները՝ Պայմանագրով և Պայմաններով նախատեսված դեպքերում։

4.2.4. Պայմանագրում և/կամ Գրանցված պատվերում սահմանված վճարման պարտավորությունը նախատեսված ժամկետներում Պատվիրատուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ չափով կատարելու դեպքում չեղարկել Պատվերը և Գնորդից պահանջել հետ վերադարձնելու Ապրանքը։

4.2.5. Պայմանների 4.3.7. կետով նախատեսված կանոնը չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն հրաժարվել Ապրանքի քանակի պակասը լրացնելու, Պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որակի կամ տեսականու Ապրանքը փոխարինելու, Ապրանքի թերությունները վերացնելու, Ապրանքը կոմպլեկտավորելու կամ չկոմպլեկտավորված Ապրանքը կոմպլեկտավորվածով փոխարինելու, Ապրանքը տարավորելու և (կամ) փաթեթավորելու կամ Ապրանքի անպատշաճ տարան և (կամ) փաթեթը փոխարինելու վերաբերյալ գնորդի պահանջները բավարարելուց, եթե ապացուցում է, որ գնորդի կողմից այդ կանոնը չկատարելը հանգեցրել է նրա պահանջները բավարարելու անհնարինության կամ իր համար առաջացրել է անհամաչափ ծախսեր, համեմատած այն ծախսերի հետ, որոնք նա կկրեր, եթե ժամանակին ծանուցված լիներ պայմանագրի խախտման մասին:

4.2.6. Ընկերությունն իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ հայտնաբերելու դեպքում փակել Պատվիրատուի Հաշիվը՝ ջնջելով վերջինիս կատարած գնումների պատմությունը։

4.2.7. Իրականացնել Պայմաններով և Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ։

4.3 Պատվիրատուն պարտավոր է․

4.3.1. Վճարել ապրանքի համար Պայմաններում և Գրանցված պատվերում նշված կարգով և չափով։

4.3.2. Ընկերությանը տրամադրել անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվություն Պատվերը գրանցելիս և/կամ Պատվերի կատարման համար։

4.3.3. Ապրանքը առաքիչի միջոցով ստանալուց առաջ ստուգել՝ արդյոք այն համապատասխանում է Գրանցված պատվերում նշված քանակին, տեսակին և որակին, ինչպես նաև ստուգել Ապրանքի հնարավոր ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքները կամ սարքին լինելը, եթե դա չի բացառվում Ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին, իսկ չստոգելու դեպքում կրել դրա բացասական հետևանքները։

4.3.4. Պայմաններում նշված համապատասխան հաշիվ ապրանքագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրվելուց և/կամ ստանալուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել այն և հետ ուղարկել Ընկերությանը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքում ստորագրել էլ․ եղանակով)։

4.3.5. Ընդունել իրեն հանձնված Ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու Ապրանքը կամ հրաժարվելու Պայմանագիրը կատարելուց:

4.3.6. Վճարում կատարելիս պարտադիր նշել Գրանցված պատվերի համարը, որի համար կատարվում է վճարումը կամ վճարման նպատակը: Ապրանքի համար վճարումը համարվում է կատարված դրամական միջոցները Ընկերության հաշվին մուտքագրվելու պահից՝ պայմանով, որ Պատվիրատուն վճարում կատարելիս նշել է Գրանցված պատվերի համարը, որի համար կատարվում է վճարումը կամ նշել է վճարման նպատակը:

4.3.7. Ապրանքի քանակի, տեսականու, որակի, կոմպլեկտայնության, տարայի և (կամ) փաթեթի մասին Պայմանագրի պայմանները խախտելու մասին Ընկերությանը ծանուցել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, այն բանից հետոողջամիտ ժամկետում, երբ Պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ ելնելով Ապրանքի բնույթից և նշանակությունից։

4.3.8. Պատվերը կատարելիս իր բանկային հաշվին կամ կանխիկ եղանակով ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը կատարելու համար։

4.3.9. Անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշվով կատարվել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել այդ Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Պատվիրատուի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Պատվիրատուն:

4.4. Պատվիրատուն իրավունք ունի․

4.4.1. Ընկերությունից պահանջել իրեն հանձնել Գրանցված պատերին համապատասխան քանակի, տեսակի և որակի Ապրանք։

4.4.2. ՀՀ օրենսդրությամբ, Պայմանագրով և Պայմաններով սահմանված դեպքերում չեղարկել Պատվերը կամ վերադարձնել Ապրանքը կամ պահանջել այն փոխարինել այլ Ապրանքով։

4.4.3. Օգտվել Ընկերության կողմից հայտարարված զեղչերից և մասնակցել հատուկ ակցիաներին՝ այդ մասին ծանուցելով Ընկերությանը։

5. Ապրանքի գինն ու վճարման կարգը

5.1. Կայքի միջոցով Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված սակագներով։

5.2. Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված գումարը Պատվիրատուի կողմից Ընկերությանը վճարվում է Ապրանքը առաքելուց առաջ կամ հետո՝ հաշվի առնելով Ընկերության պահանջը, Ապրանքի բնույթը, տեսակը, առաքման եղանակը և այլ հանգամանքներ։

5.3. Ապրանքի գինը վճարվում է Պայմաններում նշված Ընկերության հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով կամ Կայքում առկա առցանց վճարման համակարգերի միջոցով։

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Պայմանագրով և Պայմաններով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով, Պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

6.2. Ընկերությունը իրավական, գույքային կամ որևէ այլ պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի առջև, ներառյալ՝ Պատվիրատուի կրած իրական վնասի և բաց թողնված օգուտի, Ապրանքի հետագա բնականոն աշխատանքի համար, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև հետևյալ դեպքերում․

6.2.1. Եթե փոխադրող կամ առաքող Ընկերությանը հանձնված Ապրանքը չի հասցվել Գնորդին կամ ուշ է հասցվել։

6.2.2. Եթե Ապրանքի հետ կապված թերություններ են հայտնաբերվել երաշխիքային ժամկետի ավարտից հետո։

6.2.3. Եթե գնված Ապրանքի միջոցով որևէ վնաս է հասցվել Գնորդին։

6.2.4. 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար։

6.2.5. Պայմաններով և Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։

6.3. Սույն պայմաններով և Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի (երկրաշարժ, ջրհեղեղ, այլ բնական աղետներ, հրդեհ, ռազմական գործողություններ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, համաճարակային վիճակներ, քաղաքական հուզումներ, սաբոտաժ, գործադուլներ, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում, ինտերնետային կապի դադարեցում, ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցում, հակերային հարձակումներ (DDOS և այլն), Ընկերության տեխնիկական միջոցների վնասվել, պետական մարմինների ակտերը և այլն) ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագրին հավանություն տալուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։

Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 1 (մեկ) ամսից ավել, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն Պայմանագիրը կատարելուց՝ այդ մասին նախապես՝ տասը աշխատանքային օր առաջ Պայմաններով սահմանված կարգով ծանուցելով մյուս Կողմին։

6.4. Եթե Պայմանագրով և Պայմաններով նախատեսված պարտավորությունները խախտելու հետևանքով Պատվիրատուի կողմից Ընկերությանը հասցվի վնաս, ապա Պատվիրատուն պարտավոր է հատուցել այդ վնասը, ներառյալ՝ բաց թողնված օգուտը։

7. Վեճերի լուծման կարգը

7.1. Կողմերի միջև էլեկտրոնային եղանակով Պայմանների ընդունմամբ և Պայմանագրի կնքմամբ ձևավորված պարտավորությունների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:

7.2 Անմիջական բանակցություններ սկսվելու օրվանից տասը օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Ընկերության գործունեության վայրի` Հայաստանի Հանրապետության համապատասխան ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, որոնք ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

8.1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

8.2. Պայմանագրի լուծման և agmobile.am էջում գործող Հաշիվը փակելու նպատակով անհրաժեշտ է անձնական Հաշվին կցված էլեկտրոնային հասցեից info@agmobile.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել դիմում Պայմանագրի լուծման և Հաշվի փակման համար՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն, անուն, ազգանունը և հեռախոսահամարը։

9. Եզրափակիչ դրույթներ

9.1. Պայմանների և Պայմանագրի անբաժանելի մասն են կազմում Կայքում և Հաշվում տեղադրված և Ձեր կողմից լրացվող բոլոր տվյալները։

9.2. «Կարդացել եմ և համաձայն եմ Վեբ կայքի պայմաններին» կոճակը սեղմելով` Դուք ընդունում եք սույն պայմաններում նշված դրույթները և հավաստում, որ Պայմանների 9.1 կետում նշված տվյալները ճշգրիտ են։

9.3. Սույն պայմանները Պայմանագրին (Գրանցված պատվերին) չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է Պայմանագրում (Գրանցված պատվերում) նշված դրույթներին։

9.4․ Պայմանագիրը գործում է մինչև դրանով սահմանված Կողմերի պարտավորությունների պատշաճ կատարման ավարտը:

9.5. Հաշվում լրացված տվյալների փոփոխության դեպքում յուրաքանչյուր Կողմ պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնել մյուս կողմին։ Չտեղեկացնելու դեպքում բացասական հետևանքները կրում է փոփոխված տվյալների մասին տեղեկացնելու պարտականություն կրող կողմը։

9.6. Կողմերի՝ Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող Ծանուցումները պատշաճ են համարվում, եթե կատարվել են գրավոր ձևով՝ Պատվիրատուի կողմից տրամադրված էլ․ փոստի կամ Գրանցված պատվերում նշված էլ. փոստի կամ Հաշվի միջոցով։

9.7. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընկերություն՝
«ՄԱՄՄ» ՍՊԸ
հասցե՝ ՀՀ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ՎԱՐԴԵՆԻՍ, ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ Փ., Շ 17, բն. 21
ՀՎՀՀ 08422226
Բանկ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
հ/հ 220300126053000 (AMD)

Թարմացվել է 06.09. 2023 թ․