Վճարման, առաքման և վերադարձի պայմաններ
Երևան քաղաքում առաքման արժեքն է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ: 15․000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար:

Առաքման փուլերն ամփոփ
Պատվերի գրանցում
Կարևոր է ճշգրիտ, անսխալ նշել առաքման հասցեն, կոնտակտային տվյալները
Պատվերի հաստատում
Կստանաք պատվերը հաստատող ծանուցում
Առաքում
Առաքումը կարող է տևել 2-3 օր, որոշ դեպքերում առավելագույնը 7 օր
Պատվերի ընդունում
Անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել առաքված պատվերը, այնուհետև ընդունել
Երևանից դուրս պատվերներ ընդունվում ե՞ն։
Պատվերներն ընդունվում են ինչպես Երևանում և դրա հարակից համայնքներում (Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա) առաքելու համար, այնպես էլ՝ ՀՀ բոլոր մարզերում։
Հաճախ տրվող հարցեր
Կարող եք վճարել կանխիկ՝ առաքիչի միջոցով առաքման դեպքում, ArCa, Visa, MasterCard, Mir, American Express վճարային քարտերով, TelcellWallet, IDram առցանց վճարային համակարգով և բանկային փոխանցումով՝ Ընկերության բանկային հաշվին:
Ընկերությունը ապրանքների առաքումը կարող է իրականացնել տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ֊ի, առաքիչների և անհատների միջոցով՝ ըստ իր ցանկության։
Երևան քաղաքում և հարակից համայնքներում առաքման արժեքը 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ է: 15․000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար: ՀՀ մարզեր Երևան քաղաքից դուրս մինչև 20 կմ շառավղով առաքումների համար առաքման արժեքը 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ է, Երևան քաղաքից դուրս մինչև 100 կմ շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար՝ 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամ է, Երևան քաղաքից 100 կմ և ավել շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար՝ 10․000 (տասը հազար) ՀՀ դրամ է։ «Հայփոստ» ՓԲԸ֊ի միջոցով առաքման դեպքում առաքման արժեքը 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ է, իսկ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամից բարձ արժեք ունեցող ապրանքների դեպքում՝ 1․000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
Երևան քաղաքում առաքումն իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ նույն օրվա ընթացքում, որի դեպքում առաքման արժեքը 1.500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ է։ ՀՀ մարզեր առաքումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: «Հայփոստ» ՓԲԸ֊ի միջոցով առաքումն իրականացվում է վճարման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:
Ապրանքը համարվում է ընդունված ապրանքը ստացողի կողմից ստացական թերթիկը ստորագրվելու դեպքում՝ նախապես ստուգելով ապրանքի համապատասխանությունը պատվերին, քանակը, ամբողջականությունը, ապրանքատեսակի սարքին վիճակը, ապրանքի տեսքը։ Եթե հաճախորդը մերժում է պատվերը տեղում ստուգելու պայմանը, ապա Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետագա բացասական, այդ թվում՝ ֆինանսական հետևանքների համար։
Պատվերը տեղում կարող է մերժվել ապրանքի վնասված լինելու կամ ոչ սարքին լինելու կամ ապրանքը առցանց խանութում նշված տվյալներին չհամապատասխանելու կամ պատվերում նշված ապրանքի փոխարեն այլ ապրանք առաքելու պատճառով։ Նման դեպքում Ընկերությունը պարտավորվում է այն հետ վերցնել՝ առանց լրացուցիչ ծախսեր գանձելու, իսկ առաքման ծախսը վճարվում է Ընկերության կողմից։ Փաթեթավորման վնասված լինելը հիմք չէ ապրանքը չընդունելու համար։
Պատվերի փոփոխություն կամ չեղարկում կարող եք կատարել մինչև ապրանքի փաթեթավորումը և առաքումը: Դրանցից հետո պատվերը հնարավոր չէ փոփոխել կամ չեղարկել, իսկ գումարը ենթակա չէ վերադարձման: Մինչև առաքումը պատվերը փոփոխելու կամ չեղարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր անձնական էջ կամ զանգահարել 041208070 հեռախոսահամարին:
Ընկերության խանութ-սրահներից և AGMOBILE.am կայքից գնված պատշաճ որակի ապրանքատեսակները ենթակա են փոխանակման կամ վերադարձման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում, բացառությամբ ստորև նշված դեպքերի։ Ընկերության խանութ-սրահներից գնված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է փոխանակվի կամ վերադարձվի այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։ Առցանց գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել կամ վերադարձվել միայն ՀՀ, ք․ Երևան, Րաֆֆի 97/1 հասցեում գտնվող Ընկերության խանութ-սրահում։ Փոխանակման կամ վերադարձման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։
- Առկա չէ ՀԴՄ կտրոնը։
- Ապրանքատեսակը պատշաճ որակի չէ կամ օգտագործված/միացված է եղել կամ չունի վաճառքային տեսք կամ պահպանված չեն ամբողջականությունը, փաթեթավորումը, պիտակները կամ կապարակնիքները։
- Ապրանքի արժեքը չի գերազանցում 20.000 (քսան հազար) ՀՀ դրամը։
- Ապրանքը առաքվել է առաքիչի միջոցով, և ստացողի կողմից ստորագրվել է ստացական թերթիկը:
Ապրանքի վերադարձը մերժելու հիմքերի բացակայության դեպքում Ընկերության կողմից կատարվում է տվյալ ապրանքի համար վճարված գումարի վերադարձ, բացառությամբ առաքման ծախսի։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Օրինակ՝ եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ, այն կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։ Կանխիկ ձևով վճարում կատարված լինելու դեպքում գումարը կվերադարձվի AGMOBILE.am կայքում գրանցված և պատվերը ձևակերպած անձին։
ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հարգելի հաճախորդ AGMOBILE.am կայքում (այսուհետ նաև՝ Կայք) տեղադրված որևէ ծառայությունից օգտվելու դեպքում Դուք համաձայնվում և ընդունում եք ստորև ներկայացված վճարման և առաքման բոլոր պայմանները:
1. Վճարման եղանակներ
- Առաքիչի միջոցով առաքման ժամանակ՝ կանխիկ:
- ArCa, Visa, MasterCard, Mir, American Express վճարային քարտերով առցանց վճարային համակարգով։ Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել պահանջվող տվյալները և կատարել վճարումը:
- TelcellWallet, IDram առցանց վճարային համակարգով։
- Բանկային փոխանցումով՝ Ընկերության բանկային հաշվին:
Վճարման ենթակա գումարը բաղկացած է զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
ՈՒշադրություն. Կայքում առցանց վճարումների ժամանակ անհրաժեշտ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի կամ բանկի պաշտպանված էջերում: Նշված էջերում մուտքագրված տվյալները Կայքում չեն պահպանվում:
2. Առաքում *
3. Պատվերի փոփոխություն կամ չեղարկում
Գումարի վերադարձի քաղաքականություն
Հարգելի հաճախորդ AGMOBILE.am կայքում (այսուհետ նաև՝ Կայք) տեղադրված որևէ ծառայությունից օգտվելու դեպքում Դուք համաձայնվում և ընդունում եք ստորև ներկայացված գումարի վերադարձի քաղաքականությունը (այսուհետ՝ Պայմաններ):
Շնորհակալություն մեր Կայք այցելելու և գնումներ կատարելու համար:
Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը: