Վճարման, առաքման և վերադարձի պայմաններ

Երևան քաղաքում առաքման արժեքն է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ: 15․000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար:

Առաքման փուլերն ամփոփ

Առաքման համար անհրաժեշտ է ճշգրտորեն նշել հետևյալ տվյալները՝ առաքման հասցեն, ստացողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Եթե առաքումը հնարավոր չի եղել իրականացնել գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, որը տրամադրվել էր Պատվիրատուի կողմից, ապա ճիշտ հասցեով առաքման դեպքում ենթակա է վճարման առաքման կրկնակի արժեքը։

Պատվերի գրանցում

Կարևոր է ճշգրիտ, անսխալ նշել առաքման հասցեն, կոնտակտային տվյալները

Պատվերի հաստատում

Կստանաք պատվերը հաստատող ծանուցում

Առաքում

Առաքումը կարող է տևել 2-3 օր, որոշ դեպքերում առավելագույնը 7 օր

Պատվերի ընդունում

Անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել առաքված պատվերը, այնուհետև ընդունել

Երևանից դուրս պատվերներ ընդունվում ե՞ն։

Պատվերներն ընդունվում են ինչպես Երևանում և դրա հարակից համայնքներում (Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա) առաքելու համար, այնպես էլ՝ ՀՀ բոլոր մարզերում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպես կարող ե՞մ վճարել։

Կարող եք վճարել կանխիկ՝ առաքիչի միջոցով առաքման դեպքում, ArCa, Visa, MasterCard, Mir, American Express վճարային քարտերով, TelcellWallet, IDram առցանց վճարային համակարգով և բանկային փոխանցումով՝ Ընկերության բանկային հաշվին:

Ինչպե՞ս է իրականացվում առաքումը։

Ընկերությունը ապրանքների առաքումը կարող է իրականացնել տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ֊ի, առաքիչների և անհատների միջոցով՝ ըստ իր ցանկության։

Որքա՞ն է առաքման արժեքը։

Երևան քաղաքում և հարակից համայնքներում առաքման արժեքը 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ է: 15․000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար: ՀՀ մարզեր Երևան քաղաքից դուրս մինչև 20 կմ շառավղով առաքումների համար առաքման արժեքը 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ է, Երևան քաղաքից դուրս մինչև 100 կմ շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար՝ 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամ է, Երևան քաղաքից 100 կմ և ավել շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար՝ 10․000 (տասը հազար) ՀՀ դրամ է։ «Հայփոստ» ՓԲԸ֊ի միջոցով առաքման դեպքում առաքման արժեքը 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ է, իսկ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամից բարձ արժեք ունեցող ապրանքների դեպքում՝ 1․000 (մեկ հազար) ՀՀ դրամ։

Քանի՞ օրում է իրականացվում առաքումը։

Երևան քաղաքում առաքումն իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ նույն օրվա ընթացքում, որի դեպքում առաքման արժեքը 1.500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ է։ ՀՀ մարզեր առաքումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: «Հայփոստ» ՓԲԸ֊ի միջոցով առաքումն իրականացվում է վճարման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:

Ե՞րբ է ստացողի կողմից ապրանքն ընդունված համարվում։

Ապրանքը համարվում է ընդունված ապրանքը ստացողի կողմից ստացական թերթիկը ստորագրվելու դեպքում՝ նախապես ստուգելով ապրանքի համապատասխանությունը պատվերին, քանակը, ամբողջականությունը, ապրանքատեսակի սարքին վիճակը, ապրանքի տեսքը։ Եթե հաճախորդը մերժում է պատվերը տեղում ստուգելու պայմանը, ապա Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետագա բացասական, այդ թվում՝ ֆինանսական հետևանքների համար։

Ե՞րբ կարող է մերժվել պատվերի ընդունումը, և ո՞վ է վճարում առաքման ծախսը։

Պատվերը տեղում կարող է մերժվել ապրանքի վնասված լինելու կամ ոչ սարքին լինելու կամ ապրանքը առցանց խանութում նշված տվյալներին չհամապատասխանելու կամ պատվերում նշված ապրանքի փոխարեն այլ ապրանք առաքելու պատճառով։ Նման դեպքում Ընկերությունը պարտավորվում է այն հետ վերցնել՝ առանց լրացուցիչ ծախսեր գանձելու, իսկ առաքման ծախսը վճարվում է Ընկերության կողմից։ Փաթեթավորման վնասված լինելը հիմք չէ ապրանքը չընդունելու համար։

Հնարավոր է՞ պատվերը փոփոխել կամ չեղարկել։

Պատվերի փոփոխություն կամ չեղարկում կարող եք կատարել մինչև ապրանքի փաթեթավորումը և առաքումը: Դրանցից հետո պատվերը հնարավոր չէ փոփոխել կամ չեղարկել, իսկ գումարը ենթակա չէ վերադարձման: Մինչև առաքումը պատվերը փոփոխելու կամ չեղարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր անձնական էջ կամ զանգահարել 041208070 հեռախոսահամարին:

Ե՞րբ և ինչպե՞ս է հնարավոր ապրանքը փոխանակել կամ վերադարձնել։

Ընկերության խանութ-սրահներից և AGMOBILE.am կայքից գնված պատշաճ որակի ապրանքատեսակները ենթակա են փոխանակման կամ վերադարձման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում, բացառությամբ ստորև նշված դեպքերի։ Ընկերության խանութ-սրահներից գնված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է փոխանակվի կամ վերադարձվի այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։ Առցանց գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել կամ վերադարձվել միայն ՀՀ, ք․ Երևան, Րաֆֆի 97/1 հասցեում գտնվող Ընկերության խանութ-սրահում։ Փոխանակման կամ վերադարձման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։

Ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջը ե՞րբ կարող է մերժվել։
  • Առկա չէ ՀԴՄ կտրոնը։
  • Ապրանքատեսակը պատշաճ որակի չէ կամ օգտագործված/միացված է եղել կամ չունի վաճառքային տեսք կամ պահպանված չեն ամբողջականությունը, փաթեթավորումը, պիտակները կամ կապարակնիքները։
  • Ապրանքի արժեքը չի գերազանցում 20.000 (քսան հազար) ՀՀ դրամը։
  • Ապրանքը առաքվել է առաքիչի միջոցով, և ստացողի կողմից ստորագրվել է ստացական թերթիկը:
Գումարի վերադարձը ինչպե՞ս է կատարվում և ի՞նչ չափով։

Ապրանքի վերադարձը մերժելու հիմքերի բացակայության դեպքում Ընկերության կողմից կատարվում է տվյալ ապրանքի համար վճարված գումարի վերադարձ, բացառությամբ առաքման ծախսի։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Օրինակ՝ եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ, այն կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։ Կանխիկ ձևով վճարում կատարված լինելու դեպքում գումարը կվերադարձվի AGMOBILE.am կայքում գրանցված և պատվերը ձևակերպած անձին։

Կապ մեզ հետ

  • +374 41 20 80 70
  • +374 33 21 80 70

ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հարգելի հաճախորդ AGMOBILE.am կայքում (այսուհետ նաև՝ Կայք) տեղադրված որևէ ծառայությունից օգտվելու դեպքում Դուք համաձայնվում և ընդունում եք ստորև ներկայացված վճարման և առաքման բոլոր պայմանները:

1. Վճարման եղանակներ

Պատվերները ընդունվում են Կայքի միջոցով (24 ժամ)՝ նախընտրած ապրանքը ավելացնելով զամբյուղում և ձևակերպելով պատվերը, կամ զանգահարելով 041208070 հեռախոսահամարին աշխատանքային օրերին 10.00-ից մինչև 18.00-ն։ Մեր օպերատորը կօգնի Ձեզ ձևակերպել պատվերը զանգի միջոցով, առցանց կամ կօգնի գտնել մեր հասցեն։ Պատվերը դեպի ՀՀ մարզեր համարվում է հաստատված միայն մեր օպերատորի հետ համաձայնեցումից հետո։
Կայքի միջոցով կատարվող գնումների համար պատվիրատուի/գնորդի  (այսուհետ՝ Պատվիրատու) կողմից «ՄԱՄՄ» ՍՊ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) վճարումը կարող է իրականացնել միայն ՀՀ դրամով՝ հետևյալ եղանակներով․
  • Առաքիչի միջոցով առաքման ժամանակ՝ կանխիկ:
  • ArCa, Visa, MasterCard,  Mir, American Express վճարային քարտերով առցանց վճարային համակարգով։ Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել պահանջվող տվյալները և կատարել վճարումը:
  • TelcellWallet, IDram առցանց վճարային համակարգով։
  • Բանկային փոխանցումով՝ Ընկերության բանկային հաշվին:

Վճարման ենթակա գումարը բաղկացած է զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

ՈՒշադրություն. Կայքում առցանց վճարումների ժամանակ անհրաժեշտ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի կամ բանկի պաշտպանված էջերում: Նշված էջերում մուտքագրված տվյալները Կայքում չեն պահպանվում:

2. Առաքում *

Կայքի միջոցով գնված ապրանքների առաքումն իրականացվում է Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում: Երևան քաղաքի համար սահմանված առաքման արժեքները կիրառվում են նաև հարակից հետևյալ համայնքներում՝ Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա:
Ընկերությունը ապրանքների առաքումը կարող է իրականացնել տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ֊ի, առաքիչների և անհատների միջոցով՝ ըստ իր ցանկության։ Առաքման ուշացման և այլ խոչընդոտների դեպքում Ընկերությունը պարտավորվում է հեռախոսազանգի միջոցով հնարավորինս շուտ տեղեկացնել Ձեզ այդ մասին։
Առաքման համար անհրաժեշտ է ճշգրտորեն նշել հետևյալ տվյալները՝ առաքման հասցեն, ստացողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Եթե առաքումը հնարավոր չի եղել իրականացնել գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, որը տրամադրվել էր Պատվիրատուի կողմից, ապա ճիշտ հասցեով առաքման դեպքում ենթակա է վճարման առաքման կրկնակի արժեքը։
Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:
Երևան քաղաքում և վերոնշյալ համայնքներում առաքման արժեքը 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ է: 15․000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ և ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար: Վերոնշյալից բացի, Հայաստանի Հանրապետության մարզերի այլ համայնքներ՝ Երևան քաղաքից դուրս մինչև 20 կմ շառավղով առաքումների համար առաքման արժեքը 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ է: Երևան քաղաքից դուրս մինչև 100 կմ շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար առաքման արժեքը 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամ է:
Երևան քաղաքից 100 կմ և ավել շառավղով գտնվող հասցեներ առաքելու համար առաքման վճարը 10․000 (տասը հազար) ՀՀ դրամ է։ Առաքման արժեքը վճարվում է սույն պայմանների 1-ին կետում նշված վճարման եղանակներից մեկով գնումների համար վճարվող գումարի հետ միասին։
Երևան քաղաքում առաքումն իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նույն օրվա ընթացքում առաքումն իրականացնելիս առաքման արժեքը կարող է կազմել 1.500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։ ՀՀ մարզեր առաքումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ աշխատանքային օրեր են համարվում կիրակին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոն և հիշատակի օրերը: Առաքիչի միջոցով առաքման դեպքում օրը և ժամը նախօրոք համաձայնեցվում է պատվիրատուի հետ, որը կարող է կատարվել մինչև 20.00-ն։
«Հայփոստ» ՓԲԸ֊ի  միջոցով առաքումն իրականացվում է վճարման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Այս դեպքում առաքման արժեքը 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ է, իսկ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամից բարձ արժեք ունեցող ապրանքների դեպքում՝ 1․000 (մեկ հազար) ՀՀ դրամ։Հանձնման պահից ապրանքի համար պատասխանատու է «Հայփոստ» ՓԲ ընկերությունը։ Պատվերը կարող եք ստանալ Ձեր հասցեին կից մոտակա փոստային բաժանմունքից՝ անձնագրով: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաքման ժամկետների հետ կապված հարցերի համար:
Առաքիչի միջոցով առաքման պահին` գնումները ստանալիս, ստացողը պարտավոր է, մինչև պատվերը ընդունելը, բացել և ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, քանակը, ամբողջականությունը, ապրանքատեսակի սարքին վիճակը, ապրանքի տեսքը, համոզվել, որ այն չունի վնասված տեղեր։ Անթերի պատվեր ստանալուց հետո տեղում մերժելու դեպքում պատվերում որպես ստացող նշված անձը  կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է վճարել առաքման ծախսը։
Առաքիչի կողմից պատվերը հանձնվում է պատվերում որպես ստացող նշված անձին կամ Պատվիրատուի ներկայացուցչին, որի համար առաքիչը իրավունք ունի այդ անձից պահանջելու անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված ապրանքը ստացողի կողմից ստացական թերթիկը ստորագրվելու դեպքում: Պատվիրատուի ներկայացուցիչ լինելու հանգամաքը կարող է հաստատվել Պատվիրատուի կողմից հեռախոսազանգի միջոցով։
Եթե ստացողը կամ նրա ներկայացուցիչը ընդունում են ապրանքը, և առաքիչի հեռանալուց հետո գնված ապրանքի հետ խնդիր է առաջանում, ապա Ընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կրում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների՝ դրա վերաբերյալ տրված համապատասխան փաստաթղթում նշված պայմաններով։
Եթե պատվերն ընդունելը տեղում մերժվում է ապրանքի վնասված լինելու կամ ոչ սարքին լինելու կամ ապրանքը առցանց խանութում նշված տվյալներին չհամապատասխանելու կամ պատվերում նշված ապրանքի փոխարեն այլ ապրանք առաքելու պատճառով, ապա Ընկերությունը պարտավորվում է այն հետ վերցնել՝ առանց լրացուցիչ ծախսեր գանձելու․ առաքման ծախսը վճարվում է Ընկերության կողմից։ Փաթեթավորման վնասված լինելը հիմք չէ ապրանքը չընդունելու համար։ Եթե հաճախորդը մերժում է պատվերը տեղում ստուգելու պայմանը, ապա Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետագա բացասական, այդ թվում՝ ֆինանսական հետևանքների համար (Ընկերությունը պարտադիր կերպով ստուգում է բոլոր ապրանքները՝ նախքան պատվերը հաստատելը և առաքելը)։
ՀԴՄ կտրոնը կամ հաշվարկային փաստաթուղթը, որտեղ նշված է լինում պատվերի համարը, առաքվող ապրանքների ցուցակը, գները և ընդհանուր արժեքը, կցվում է պատվերին:
 

3. Պատվերի  փոփոխություն կամ չեղարկում

Պատվերի փոփոխություն կամ չեղարկում կարող եք կատարել մինչև ապրանքի փաթեթավորումը և առաքումը: Դրանցից հետո պատվերը հնարավոր չէ փոփոխել կամ չեղարկել, իսկ գումարը ենթակա չէ վերադարձման: Մինչև առաքումը պատվերը փոփոխելու կամ չեղարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր անձնական էջ կամ զանգահարել 041208070 հեռախոսահամարին:
 
*Ֆորս-մաժորային իրավիճակներում առաքման ժամկետները AGMOBILE.AM-ի կողմից  կարող են միակողմանիորեն փոխվել կամ չեղարկվել:
 
 
Թարմացվել է 25.08.2023 թ.

Գումարի վերադարձի քաղաքականություն

Հարգելի հաճախորդ AGMOBILE.am կայքում (այսուհետ նաև՝ Կայք) տեղադրված որևէ ծառայությունից օգտվելու դեպքում Դուք համաձայնվում և ընդունում եք ստորև ներկայացված գումարի վերադարձի քաղաքականությունը (այսուհետ՝ Պայմաններ):

Շնորհակալություն մեր Կայք այցելելու և գնումներ կատարելու համար:

Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը:

1. Ապրանքի փոխանակում  և վերադարձ

«ՄԱՄՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) խանութ սրահներից և AGMOBILE.am կայքից գնված պատշաճ որակի ապրանքատեսակները ենթակա են փոխանակման կամ վերադարձման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում, բացառությամբ ստորև նշված ցանկում՝ 3-րդ կետում, թվարկված ապրանքների։ Ընկերության խանութ-սրահներից գնված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է փոխանակվի կամ վերադարձվի այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։ Առցանց գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել կամ վերադարձվել միայն ՀՀ, ք․ Երևան, Րաֆֆի 97/1  հասցեում գտնվող Ընկերության խանութ-սրահում։ Փոխանակման կամ վերադարձման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։
Ապրանքը հետ վերադարձնելու կամ փոխանակելու ցանկության դեպքում, դուք հնարավորություն ունեք 14 օրվա ընթացքում մեզ տեղեկացնել կապի բաժնից՝ նշելով ապրանքի մանրամասները, կամ 041207080 հեռախոսահամարին զանգելով, սակայն մենք պետք է տեղեկանանք անհամապատասխանությունների մասին ապրանքի ստացման ամսաթվից սկսած 24 ժամվա ընթացքում, եթե ապրանքը առաքվել է «Հայփոստ» ՓԲԸ֊ի միջոցով։
Փոխանակում կամ վերադարձ կարող է կատարվել, եթե ապրանքատեսակը լինի պատշաճ որակի, ընդհանրապես չօգտագործված/չմիացված, ունենա վաճառքային տեսք, ինչպես նաև պահպանված լինեն ամբողջականությունը, փաթեթավորումը, պիտակները և կապարակնիքները։
Առաքված ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու համար պատվեր գրանցած անձը Ընկերության պահանջով պետք է լրացնի համապատասխան փաստաթուղթ ապրանքի վերադարձման կամ փոխանակման պատճառների վերաբերյալ։
Գնորդի պահանջը մերժվում է, եթե չեն պահպանվել վերոնշյալ բոլոր պահանջները։

2. Գումարի վերադարձ

Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի սույն Պայմանների 1-ին կետում նշված պահանջներին, ինչպես նաև գնորդի կողմից պահպանված լինեն Պայմաններում նշված մյուս բոլոր պահանջները, ապա կկատարվի տվյալ ապրանքի համար վճարված գումարի վերադարձ, բացառությամբ առաքման ծախսի։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Օրինակ՝ եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ, այն կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։ Կանխիկ ձևով վճարում կատարված լինելու դեպքում գումարը կվերադարձվի AGMOBILE.am կայքում գրանցված և պատվերը ձևակերպած անձին։
3. Ապրանքը ենթակա չէ հետ վերադարձի կամ փոխանակման, եթե՝
1.Ապրանքի արժեքը չի գերազանցում  20.000 (քսան հազար) ՀՀ դրամը։
2. Ապրանքը առաքվել է առաքիչի միջոցով, և ստացողի կողմից ստորագրվել է ստացական թերթիկը:
 
Մեր ծառայությունների և ապրանքի մասին ձեր մեկնաբանություններն ու կարծիքները շատ կարևոր են մեզ համար: Մենք այստեղ ենք ձեզ ծառայելու համար, ուստի խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ երբևէ մեր կարիքն ունենալու դեպքում կամ ձեր հաջորդ պատվերը կատարելու դեպքում:
 
 
Թարմացվել է 25.08.2023 թ.